Ֆրանսիան ողջունում է COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է 2026 թվականին Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի հաջորդ համաժողովը՝ COP17-ը, Հայաստանում անցկացնելու որոշումը: Այդ մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է կողմերի քվեարկությամբ՝ Կալի COP16-ի ժամանակ: Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։ Այս կարևոր կետը որոշիչ կլինի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի (Կունմին-Մոնրեալ) իրականացման հարցում»,- ասված է հայտարարության մեջ։