Սամցխե-Ջավախքի պետական լիազորի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը վաստակաշատ մանկավարժներին պարգևատրել են շնորհակալագրերով։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները ուսուցիչներին շնորհակալություն են հայտնել կրթության ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում՝ Ուսուցչի ազգային մրցանակի շրջանակում։
