Ռուսաստանը Թրամփին գործարք է առաջարկել ռուսական բնական ռեսուրսների՝ նավթի և Արկտիկա հասանելիության վերաբերյալ, հայտնում է The Moscow Times-ը:
Ռուսաստանը նաև կցանկանար հասնել նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի իր արգելափակված պետական ակտիվները, ինչպես նաև թուլացնի պատժամիջոցները, պարբերականին ասել է Էր Ռիադում հանդիպման ընթացքին ծանոթ դիվանագիտական աղբյուրը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ձգտում է վերականգնել ԱՄՆ-ում սառեցված միջոցների հասանելիությունը: Խոսքը մոտ 6 միլիարդ դոլարի մասին է՝ Կենտրոնական բանկի պահուստների մի մասը, որոնք ներդրվել են դոլարային ակտիվներում պատերազմն սկսվելուց առաջ։
Ընդհանուր առմամբ, արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Կենտրոնական բանկի ոսկու և արտարժութային պահուստների՝ 300 միլիարդ դոլարի նկատմամբ, որոնց երկու երրորդը՝ մոտ 200 միլիարդ դոլարը, արգելափակված է Եվրոպայում։