Կերչի նեղուցում փոթորկից երկու լցանավ է խորտակվել

Կերչի նեղուցում փոթորկից երկու լցանավ է խորտակվել


Կերչի նեղուցում՝ Ռուսաստանի տարածքի և Ղրիմի միջև ընկած հատվածում, խորտակվել է երկու նավթատար նավ՝ Волгонефть 212-ը և Волгонефть 239-ը։ Երկուսում եղել է անձնակազմի համապատասխանաբար 13 և 14 անդամ, ըստ տեղեկության, մեկ մարդ մահացել է:

Վթարի ենթարկված լցանավերում, ըստ թարմացված տվյալների, եղել է մոտ 9,2 հազար տոննա նավթամթերք, հայտնել է РИА Новости-ն:  

Росморречфлот-ն էլ պարզաբանել է, որ վթարը տեղի է ունեցել Սև ծովում՝ փոթորկի պատճառով, ինչի հետևանքով նավթի արտահոսք է սկսվել, և միջոցներ են ձեռնարկվում այն ​​վերացնելու ուղղությամբ։



Source link