ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 215 մլն դոլար արժողությամբ 139 օտարերկրյա ծրագիր

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 215 մլն դոլար արժողությամբ 139 օտարերկրյա ծրագիր


ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ղրղզստանում և Հայաստանում օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը, հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE):

«Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 անօգուտ դրամաշնորհ»,- հայտնել է DOGE-ը սոցիալական ցանցերում։

Ի թիվս այլոց, չեղարկվել է 2.4 միլիոն դոլար արժողությամբ «Բելառուսում ստեղծագործական բովանդակությամբ ապատեղեկատվությանն արձագանքելը» ծրագիրը: Կրճատվել են նաև Մոլդովայում 2 միլիոն դոլարի, Ուզբեկստանում՝ 2.5 միլիոն դոլարի և Ղրղզստանում՝ 750.000 դոլարի արժողությամբ ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհները։

Բացի այդ, չեղարկվել են պետքարտուղարության ծրագրերը Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Լիբիայում, Մավրիտանիայում, Թունիսում և Շրի Լանկայում, նշվում է հաղորդագրության մեջ։ Այդ ցուցակում է հայտնվել նաև Հայաստանը: Կրճատվել է «Ժողովրդավարական մշակույթի տարածումը» ծրագրի համար նախատեսված 2 միլիոն դոլարը: