Էրդողանը 13 տարվա ընթացքում առաջին անգամ ընդունել է քրդամետ կուսակցության պատգամավորներին

Էրդողանը 13 տարվա ընթացքում առաջին անգամ ընդունել է քրդամետ կուսակցության պատգամավորներին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդունել է քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական հավասարության կուսակցության պատգամավորներ Փերվին Բուլդանին և Սըրը Սյուրեյե Օնդերին:

Սա վերջին 13 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին հանդիպումն է կուսակցության ներկայացուցիչների հետ: Բանակցություններին մասնակցել են նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:

Կողմերը քննարկել են «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացի շուրջ իրավիճակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կուսակցության ղեկավարությունը բանակցություններ է վարել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որը դիմել էր իր կողմնակիցներին զենքը վայր դնելու կոչով։