Ֆրանսիայի նախագահն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարին և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին, որը վերջին օրերին հանդիպել է Վլադիմիր Պուտինի և միջուկային գործարքի հարցով իրանական պատվիրակության հետ:
Հայտնի է, որ փարիզյան շփումների օրակարգում են եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը, հրադադարի հասնելու ջանքերը և Իրան-ԱՄՆ լարվածությունը:
Զուգահեռ, Փարիզում են նաև Կիևի ներկայացուցիչները, որոնք բանակցություններ են անցկացրել եվրոպացի գործընկերների հետ: Քննարկվել է պատերազմին վերջ տալու, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների և եվրոպական զորակազմի տեղակայման հեռանկարը:
Այնուհետև տեղի է ունեցել Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների հանդիպումը: