Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս

Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս


ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիր Կայա Կալասը հայտարարել է, որ Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից։

«Ռուսաստանն այլևս չի կարող էներգիան օգտագործել որպես շանտաժի գործիք։ Սա ազատության և եվրոպական միասնության հաղթանակն է»,- գրել է Կալասը X-ի իր միկրոբլոգում։

Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ անցումը եվրոպական էներգահամակարգին աննկատ կանցնի սպառողների համար, իսկ էլեկտրաէներգիայի գինը չի փոխվի: Երկու օրվա ընթացքում հանրապետություններում էներգամատակարարումը տեղի կունենա ինքնավար ռեժիմով, իսկ փետրվարի 9-ին Բալթյան երկրները վերջնական կինտեգրվեն եվրոպական համակարգին։ Դրա հետևանքով Ռուսաստանի Կալինինգրադի մարզի էներգետիկ մեկուսացման մեջ կհայտնվի: