Մոսկվան ափսոսանք է հայտնում Բաքվում Ռուսական տունը փակելու որոշման կապակցությամբ. Պեսկով

Մոսկվան ափսոսանք է հայտնում Բաքվում Ռուսական տունը փակելու որոշման կապակցությամբ. Պեսկով


Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է Բաքվում Ռուսական տունը փակելու՝ Ադրբեջանի պահանջը:
 
«Դա թյուրիմացություն է: Մոսկվան ափսոսանք է հայտնում նման որոշման համար և հուսով է, որ խնդիրը կլուծվի երկխոսության միջոցով: Չի բացառվում, որ այն կքննարկվի երկրների ղեկավարների մակարդակով»,- ասել է Պեսկովը:
 
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում Ռուսական տունը գրանցված չէ որպես իրավաբանական անձ, ինչը հակասում է երկրի օրենսդրությանը: Բաքուն Մոսկվային ծանուցել է, որ Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնի գործունեությունը կարող է դադարեցվել 1,5 ամսվա ընթացքում։
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է գործակցել և լուծել խնդիրը: