Աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի՝ հարաբերություններում նոր էջ սկսելու ձգտմանը․ Ղազախստանի նախագահ

Աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի՝ հարաբերություններում նոր էջ սկսելու ձգտմանը․ Ղազախստանի նախագահ

Ղազախստանը, բախվելով հակամարտությունների աճող ռիսկերին ու ընթացիկ մարտահրավերներին, աջակցում է խաղաղ գործընթացներին ու միջքաղաքակրթական երկխոսությանը։ Այդ մասին Le Figaro-ում հրապարակված իր հոդվածում նշել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա նաև անդրադարձել է մի շարք հակամարտությունների, որոնցում իր երկիրը փորձել ու փորձում է հանդես գալ իբրև բանակցային հարթակ տրամադրող։

«ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի քննարկման բանակցային հարթակ տրամադրելով՝ մենք ամբողջությամբ աջակցում ենք երկու երկրի ձգտմանը՝ նոր էջ բացել իրենց հարաբերություններում։ Աստանան նաև խաղաղ բանակցություններ է վարել Սիրիայի հարցով, ինչպես նաև հարթակ դարձել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բազմակողմ քննարկումների համար»,- գրել է նա։