Փարիզը պատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակում ընդունել Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականների հանդիպումը։ Այն տեղի կունենա Ամստերդամում բռնությունների բռնկումից մեկ շաբաթ անց։
Ֆրանսիայի մայրաքաղաքում անվտանգությունն ապահովելու համար ներգրավված է 4000 ոստիկան։ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի շրջակայքը կհսկի իրավապահ մարմինների 2500 աշխատակից, 1500-ը՝ ամբողջ Փարիզն ու հասարակական տրանսպորտը:
Հանդիպմանը ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։