Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը դեմ է արտահայտվել ներկա իրավիճակում Պաղեստին պետության ստեղծմանը։
«Մեկ բառով ասած՝ ոչ»,- հայտնել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նախարարն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ նախկինում, երբ Իսրայելն իր զորքերը դուրս էր բերել Գազայի հատվածից՝ այդ կերպ իրականացնելով 1993 թ․ ստորագրված համաձայնության պայմանները, անվտանգության ոլորտում իրավիճակը զգալիորեն վատացել է։