Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանի և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանի հետ միասին, ծանոթացել է Քարցեպ և Օկամի գյուղերում մանկական ժամանցի գոտիների կառուցման ավարտված աշխատանքներին։
Ենթակառուցվածքային նախագծերն իրականացվել են «Գյուղին աջակցության ծրագիր-2026»-ի շրջանակներում։
Աշխատանքները ֆինանսավորվել են Վրաստանի պետական բյուջեով նախատեսված՝ տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Երկու նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 54 000 լարի։
«Գյուղին աջակցության ծրագիր-2026»-ի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող նախագծերի առաջնահերթ ուղղություններից մեկը գյուղերում հանգստի և մանկական ժամանցի գոտիների ստեղծումն ու բարեկարգումն է։
