Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղում նշվել է աշնան տոնը

Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղում նշվել է աշնան տոնը

Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուր գյուղում անցկացվել է աշնանային տոնակատարություն։

Տոնական միջոցառման շրջանակներում կազմակերպվել են բազմաբնույթ մշակութային և մարզական միջոցառումներ։ Հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Վրաստանի տարբեր շրջաններին բնորոշ ավանդական ուտեստներին և խոհարարական սովորույթներին։

Միջոցառման մասնակիցների համար երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել տեղի ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները։

Միձոցառմանը ներկա են եղել  Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն և քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն։

Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին շնորհավորել է Ածղուրիի բնակիչներին աշնանային տոնի առթիվ՝ մաղթելով բարեկեցություն, հաջողություններ և խաղաղություն։