Թբիլիսիում բացվել է հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին նվիրված եռալեզու հուշատախտակ

Թբիլիսիում բացվել է հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին նվիրված եռալեզու հուշատախտակ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ՝ ինստիտուտի շենքում տեղի է ունեցել հայ մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հիշատակը հավերժացնող եռալեզու հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշատախտակը բացել են Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Գյոթեի ինստիտուտի տնօրեն Լաուրա Հարցը։ Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում Գերմանիայի դեսպան Բարբարա Ֆոսը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վրաստանի արտաքին…

Read More
Թբիլիսիում ներկայացվել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսությունը

Թբիլիսիում ներկայացվել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսությունը

Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, Երվանդ Քոչարի թանգարանի և Կովկասյան համալսարանի (Caucasus University) համագործակցությամբ, տեղի է ունեցել «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով դասախոսություն։ Միջոցառումն անցկացվել է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում և նվիրված էր հայ մեծանուն նկարիչ ու քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության արժևորմանը, ինչպես նաև վրաց արվեստագետների հետ նրա ստեղծագործական…

Read More
Բորժոմիում մեկնարկել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան միջազգային երաժշտական փառատոնն ու դաշնակահարների մրցույթը

Բորժոմիում մեկնարկել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան միջազգային երաժշտական փառատոնն ու դաշնակահարների մրցույթը

Բորժոմիի մունիցիպալիտետի  Լիկանի հյուրանոցում անցկացվել  է Թենգիզ Ամիրեջիբիի անվան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի և դաշնակահարների միջազգային մրցույթի բացման արարողության։ Միջոցառումը մեկնարկել է գալա համերգով, որի ընթացքում հանդիսատեսի առջև ելույթ են ունեցել վրացի և արտասահմանցի ճանաչված երաժիշտներ՝ Թամար Լիչելի՝ դաշնակահարուհի, Դավիթ Ալադաշվիլի՝ դաշնակահար, Լորենցո Դի Բելլա՝ դաշնակահար (Իտալիա), Ջաննի Բուրիեզի՝ ջութակահար (Իտալիա), Դմիտրո Չոն՝ դաշնակահար (Ուկրաինա,…

Read More
Նինոծմինդայի ավագ դասարանների աշակերտները ճանաչողական այցով այցելել են պատմական վայրեր

Նինոծմինդայի ավագ դասարանների աշակերտները ճանաչողական այցով այցելել են պատմական վայրեր

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության նախաձեռնությամբ մունիցիպալիտետի ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվել է ճանաչողական միջոցառում։ Դրա շրջանակում երիտասարդներն այցելել են Գորելովկայի, Փարվանայի և Ղաուրմայի տարածքներում գտնվող պատմական վայրեր։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը պատմական ժառանգության վերաբերյալ, ավելի խորությամբ ծանոթացնել նրանց հայրենի տարածաշրջանի պատմությանը և նպաստել մշակութային արժեքների հանրահռչակմանը։ Ճանաչողական միջոցառման շրջանակում աշակերտները հանդիպել են…

Read More
Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Քոչար- բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսը։ Ժամանակակից տեխնոլոգիաների և ինստալյացիաների կիրառմամբ ներկայացվող ցուցահանդեսը բացահայտում է Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության բազմազանությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացված է նաև ժամանակակից արվեստագետ Աշոտ Մարաբյանի քանդակագործական աշխատանքները, որոնք ստեղծվել են Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մոտիվներով։ Ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքներին…

Read More
Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Read More
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նորանշանակ մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Մասնավորապես,…

Read More
Թբիլիսիում ներկայացվել է Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանությունը

Թբիլիսիում ներկայացվել է Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանությունը

Վրաստանի գրողների միության շենքում կայացել է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Նովա Եվա» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Տաթևիկ Դունամալյանը։ Տաթևիկ Դունամալյանն իր ելույթում ընդգծել է գրականության առանձնահատուկ դերը՝ լեզվական տարբերությունները հաղթահարելու և ժողովուրդների միջև միմյանց ճանաչելու ու հասկանալու նոր…

Read More
Ախալցխան հյուրընկալել է «Մեսխեթիի գունապնակ» ցուցահանդեսը

Ախալցխան հյուրընկալել է «Մեսխեթիի գունապնակ» ցուցահանդեսը

Ախալցխան հյուրընկալել է Սամցխե-Ջավախքի նկարիչների միության «Մեսխեթիի գունապնակ» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկա են եղել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին և ցուցահանդեսի կազմակերպիչ, Սամցխե-Ջավախքի նկարիչների միության նախագահ Լելա Փերաձեն։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ցուցահանդեսի մասնակից նկարիչներին և կազմակերպիչներին՝ նախաձեռնության իրականացման համար։ Ցուցահանդեսում ներկայացվել են տեղի նկարիչների ստեղծած գեղանկարչական աշխատանքները,…

Read More
Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնը բացել է նոր թատերաշրջանը

Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնը բացել է նոր թատերաշրջանը

Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնում մեկնարկել է նոր թատերաշրջանը։ Սեզոնի բացումը տեղի է ունեցել Նինո Նակաշիձեի ստեղծագործության հիման վրա՝ ռեժիսոր Գեգա Քուրցիկիձեի բեմադրած «Ուղու և Թեթի» ներկայացմամբ։ Պրեմիերային ներկա է եղել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին։ Նա շնորհավորել է թատրոնի անձնակազմին նոր թատերաշրջանի մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Նոր թատերաշրջանի մեկնարկից հետո Ախալցխայի տիկնիկային պետական թատրոնը…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղում կանցկացվի տոնական միջոցառում

Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղում կանցկացվի տոնական միջոցառում

Սեպտեմբերի 26-ին Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղում կանցկացվի տոնական միջոցառում՝ մշակութային, մարզական և ավանդական ծրագրերով։ Միջոցառման ծրագիրը՝ 11:00 – Շոթա Ռուսթավելու հուշարձանի ծաղկեպսակով զարդարում՝ քաղաքի կենտրոնում գտնվող եռանկյունաձև այգում; 12:00 – Ռուսթավի գյուղում գտնվող Շոթա Ռուսթավելու հուշարձանի ծաղկեպսակով զարդարում; 12:00 – Տեղի ձեռներեցների աշխատանքների ցուցահանդես-վաճառք; 12:00 – Մարզական միջոցառումներ՝ քարի նետում, վրացական ըմբշամարտ և բազկամարտ; 12:10…

Read More

Միխեիլ Կիկնաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ

Միխեիլ Կիկնաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ այս նա ժամանակավորապես կատարում էր նախարարի պարտականությունները՝ Թինաթին Ռուխաձեի հրաժարականից հետո։ Կիկնաձեի նշանակման մասին հրամանն արդեն ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Թինաթին Ռուխաձեն մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել հուլիսի 28-ին։ Սեպտեմբերի 15-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախարարի պաշտոնում նշանակեց խորհրդարանի անդամ Մայա Բիթաձեին։

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Օրալ գյուղում մեծ շուքով նշվել են գյուղի հիմնադրման 195-ամյակը և Գագիկ Գինոսյանի 60-ամյակը

Ախալցխայի մունիցիպալիտետի Օրալ գյուղում մեծ շուքով նշվել են գյուղի հիմնադրման 195-ամյակը և Գագիկ Գինոսյանի 60-ամյակը

Ախալցխայի մունիցիպալիտետի Օրալ գյուղում մեծ շուքով նշվել են գյուղի հիմնադրման 195-րդ տարեդարձը և պարի վաստակաշատ վարպետ Գագիկ Գինոսյանի 60-ամյակը։ Տոնական միջոցառմանը մասնակցել են Ախալցխայի շրջանի հայկական պարային համույթները, որոնք Կարնո ավանդական մեղեդիների ուղեկցությամբ ներկայացրել են հայկական ազգային պարի գեղեցկությունն ու բազմազանությունը։ Միջոցառմանը հատուկ մասնակցություն է ունեցել նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղի պարային համույթը՝ իր ելույթով…

Read More
Փոկայում նշվել է Հերոսի օրը՝ կրթամշակութային միջոցառմամբ

Փոկայում նշվել է Հերոսի օրը՝ կրթամշակութային միջոցառմամբ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու նախագահ Վահան Արոյանի հետ միասին, Փոկա գյուղում մասնակցել է Հերոսի օրվան նվիրված կրթամշակութային միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով երիտասարդների շրջանում խթանել ազգային ինքնագիտակցությունը, տարածել ազգային ու մշակութային արժեքները և պահպանել պատմական հիշողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի աշակերտները։…

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Երիտասարդական խորհրդատվական խորհրդի անդամների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Երիտասարդական խորհրդատվական խորհրդի անդամների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, մշակույթի, կրթության և սպորտի ծառայության ղեկավար Մարիամ Գոգոլաձեի հետ միասին, հանդիպել է Երիտասարդական խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քաղաքապետը ծանոթացել է խորհրդի կողմից իրականացվող նախագծերին, երիտասարդների նախաձեռնություններին և առաջիկա ծրագրերին։ Վարլամ Ծիկլաուրին ընդգծել է երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց նախատեսած գործունեության իրականացմանը։ Հանդիպման ընթացքում երիտասարդները…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Օգոստոսի 10-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի  Խոջաբեկ գյուղում տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ Գյուղի բնակիչները հավաքվել էին մեկ հարկի տակ՝ նշելու հարազատ գյուղի հիմնադրման օրը։ Տարիների ընթացքում ձևավորված այս գեղեցիկ ավանդույթը վերածվել է յուրահատուկ տոնախմբության, որը բնակիչները խնամքով պահպանել և սերնդեսերունդ փոխանցել են։ Տոնական օրվա մեկնարկը տրվել է Սուրբ Ղալաչայի լանջին։ Հավատարիմ մնալով նախնիներից փոխանցված ավանդույթին՝…

Read More
«Ամառային օրեր 2026». Ախալքալաքում կկայանա մեծ համերգային երեկո

«Ամառային օրեր 2026». Ախալքալաքում կկայանա մեծ համերգային երեկո

Հուլիսի 25-ին Ախալքալաքում, Վրաստանի կառավարության, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» ծրագրի աջակցությամբ, կանցկացվի «Ամառային օրեր 2026» մշակութային միջոցառումը։ Միջոցառման վայրը՝ Ախալքալաքի կենտրոնական այգի։ Ժամը 20:00-ին կմեկնարկի մեծ համերգային ծրագիրը՝ վրացական էստրադայի հայտնի կատարողների մասնակցությամբ։ Բեմում հանդես կգան՝ Էկա Կվալիաշվիլի, Նուկա Կվալիաշվիլի, Անա Բախտաձե, Մարիամ Քացարավա, Լադո Ջանելիձե, «Իբերիա» խումբ, «Ռեզո և երեխաներ» խումբ։ Երեկոյի…

Read More
Ադիգենիի կենտրոնական այգում կայացավ «Բորջոմի» երգչախմբի տպավորիչ համերգը

Ադիգենիի կենտրոնական այգում կայացավ «Բորջոմի» երգչախմբի տպավորիչ համերգը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, մշակույթի ծառայության ղեկավար Զուրա Բեթխոշվիլին և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները ներկա են գտնվել Ադիգենի ավանում կազմակերպված «Բորջոմի» երգչախմբի վոկալ անսամբլի մենահամերգին։ Համերգը կազմակերպվել էր Ադիգենիի քաղաքապետարանի, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» ծրագրի համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառումը տեղի է ունեցել Ադիգենիի կենտրոնական այգում, որտեղ անսամբլը հանդիսատեսին ներկայացրել է բազմաժանր և գունեղ երաժշտական…

Read More
Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Հուլիսի 14-ին Ախալցխայի Ռաբաթի բերդի տարածքում մեծ հանդիսավորությամբ նշվեց հայ ժողովրդի ամենասիրված եկեղեցական տոներից մեկը՝ Վարդավառը։ Ախալցխայի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցեցին Հոգևոր Տեսչության հովանու ներքո և տարածաշրջանում գործող հայկական և վրացական  պարերի, երաժշտության խմբերն ու համույթները՝ հանդիսատեսին ներկայացնելով ազգային մշակույթն ու արվեստը խորհրդանշող բազմազան կատարումներ։ Տոնական ծրագիրը համախմբեց բազմաթիվ հյուրերի, արվեստասերների և…

Read More
Ախալքալաքում առաջին անգամ անցկացվեց միջազգային պարի և երգի փառատոն

Ախալքալաքում առաջին անգամ անցկացվեց միջազգային պարի և երգի փառատոն

Ախալքալաքի մշակույթի տանը կայացել է միջազգային պարի և երգի առաջին փառատոնը, որը համախմբել է տեղական և արտասահմանյան ստեղծագործական խմբերին՝ վերածվելով մշակութային նշանակալի իրադարձության մունիցիպալիտետի կյանքում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Փառատոնն անցկացվել է Ախալքալաքի…

Read More
Կայացավ «Գանձա» գրքի երկրորդ հատորի շնորհանդեսը՝ նվիրված Վահան Տերյանի ծննդավայրի պատմությանը

Կայացավ «Գանձա» գրքի երկրորդ հատորի շնորհանդեսը՝ նվիրված Վահան Տերյանի ծննդավայրի պատմությանը

Հուլիսի 8-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Գանձա գյուղի ու գանձացիների մասին պատմող «Գանձա» գրքի 2-րդ հատորի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ գրքի հեղինակը գանձացի մտավորական, նկարիչ և մանկավարժ Վաղինակ Ղազարյանն է: Ելույթ ունեցան «Ջավախք» հբհկ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Գրքի խմբագիր, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, Գրականագետ Սամվել Մուրադյանը, մանկավարժ Հասմիկ Հարությունյանը…

Read More
Ախալցխայում կայացել է «Պալիտրա» երաժշտական ստուդիայի հաշվետու համերգը

Ախալցխայում կայացել է «Պալիտրա» երաժշտական ստուդիայի հաշվետու համերգը

Հունիսի 6-ին Ախալցխայի քաղաքապետարանի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, փոխքաղաքապետ Գիորգի Մելիքիձեն և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին մասնակցել են «Պալիտրա» երաժշտական ստուդիայի մենահամերգին։ Համերգի ընթացքում ստուդիայի սաները, իրենց ուսուցչի ղեկավարությամբ, հանդիսատեսին ներկայացրել են բազմաժանր երաժշտական կատարումներ՝ ցուցադրելով իրենց ստեղծագործական ունակություններն ու երաժշտական վարպետությունը։ Միջոցառումը ջերմ ընդունելության է արժանացել ներկաների կողմից՝ ստեղծելով տոնական և ոգեշնչող մթնոլորտ։ Քաղաքապետ Վարլամ…

Read More
Ախալքալաքի երաժշտական դպրոցի ներկայացուցիչները պարգևատրվել են ժողովրդական երգարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար

Ախալքալաքի երաժշտական դպրոցի ներկայացուցիչները պարգևատրվել են ժողովրդական երգարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը շնորհակալագրեր են հանձնել Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանին և երգչախմբի ուսուցիչ Ազնիվ Վարդանյանին՝ մունիցիպալիտետում ժողովրդական երգարվեստի զարգացման և պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Հատկանշական է, որ երաժշտական դպրոցի երգչախումբը մասնակցել է Մառնեուլիում կայացած «Որտե՞ղ է մյուս Վրաստանը» փառատոն-մրցույթի գալա…

Read More
Աշխարհահռչակ երաժիշտ Էդիշեր Սավիցկին այցելել է Ախալցխայի երաժշտական դպրոց

Աշխարհահռչակ երաժիշտ Էդիշեր Սավիցկին այցելել է Ախալցխայի երաժշտական դպրոց

Հունիսի 29-ին Ախալցխայի երաժշտական դպրոցը հյուրընկալել է հայտնի երաժիշտ, ԱՄՆ-ի Ալաբամայի պետական կոնսերվատորիայի դոցենտ Էդիշեր Սավիցկին։ Պատվավոր հյուրին ընդունել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն և երաժշտական դպրոցի տնօրեն Իրմա Դավլաշերիձեն։ Այցի շրջանակում երաժշտական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները ներկայացրել են համերգային ծրագիր՝ կատարելով վրացական ազգային և դասական…

Read More
«Մուրջի» անսամբլը ներկայացրեց տպավորիչ տարեվերջյան համերգային ծրագիր

«Մուրջի» անսամբլը ներկայացրեց տպավորիչ տարեվերջյան համերգային ծրագիր

Ախալքալաքի Մշակույթի տանը կայացել է վրացական ժողովրդական պարի «Մուրջի» անսամբլի տարեվերջյան ֆոլկլորային երեկոն, որը համախմբել էր տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, մշակութային գործիչներին և բազմաթիվ հյուրերի։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, սակրեբուլոյի նախագահի տեղակալ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև Ախալքալաքի, Կումուրդոյի և Քարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին։ Համերգին մասնակցել են նաև քաղաքի…

Read More
Սեմինար-քննարկում կամավորների հետ «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի շրջանակում

Սեմինար-քննարկում կամավորների հետ «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի շրջանակում

Հունիսի 24–ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ Շիրակ Թորոսյանը և «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը սեմինար-քննարկում անցկացրեցին ծրագրում ներգրավված կամավորների հետ։ Հանդիպման ընթացքում ՀԿ-ի նախագահ Շ. Թորոսյանը ներկայացրեց ծրագրի գաղափարական հիմքերը, նպատակներն ու ակնկալվող արդյունքները՝ ընդգծելով Քվեմո Քարթլիի հայաբնակ համայնքներում պահպանվող տոնական ավանդույթների և մշակութային ժառանգության ուսումնասիրման ու արժևորման կարևորությունը։ Նա ներկայացրեց…

Read More
«Ջավախքի գարուն–2026» փառատոն-մրցույթը համախմբել է երգի, պարի և ժողովրդական արվեստի սիրահարներին

«Ջավախքի գարուն–2026» փառատոն-մրցույթը համախմբել է երգի, պարի և ժողովրդական արվեստի սիրահարներին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և Ա(ա)ԻՊ «Ակումբների միավորման» կազմակերպմամբ, մշակույթի տան դահլիճում անցկացվել է «Ջավախքի գարուն–2026» երգի և պարի ամենամյա փառատոն-մրցույթը։ Արդեն տասնվեցերորդ անգամ անցկացվող միջոցառմանը մասնակցել են «Ակումբների միավորման» անսամբլի սաները, ինչպես նաև երաժշտական կատարողներ և ստեղծագործական խմբեր մունիցիպալիտետի տարբեր վարչական միավորներից։ Փառատոնի շրջանակում ֆոլկլորային համույթներն ու անհատ կատարողները հանդիսատեսին ներկայացրել են բազմաժանր և…

Read More
Ախալցխայում նշվել է «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակը

Ախալցխայում նշվել է «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակը

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցեց «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակին նվիրված հոբելյանական երեկոյին։ Միջոցառման ժամանակ երիտասարդները ներկայացրին բազմազան և հետաքրքիր ծրագիր։ Ժողովրդական գործիքների նվագակցությամբ ուսանողները կատարեցին ինչպես նոր, այնպես էլ հին ֆոլկլորային համարներ։ Վարլամ Ծիկլաուրին շնորհավորեց անսամբլի անդամներին և նրա ղեկավար Նաթիա Ղվինիաշվիլիին հոբելյանի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց հին ժողովրդական երգերի վերածննդի և տարածման համար…

Read More
Ախալցխայում կայացավ գեղարվեստական ցուցահանդես՝ տեղացի նկարիչների մասնակցությամբ

Ախալցխայում կայացավ գեղարվեստական ցուցահանդես՝ տեղացի նկարիչների մասնակցությամբ

Ցուցահանդեսում ներկայացված էին Ախալցխայի արվեստի դպրոցի մանկավարժների ստեղծագործությունները, նկարիչ Համլետ Կոլյանի աշխատանքները, ինչպես նաև այլ հեղինակների գեղանկարներ։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր ժանրերի և ոճերի ստեղծագործություններին, որոնք արտացոլում էին հեղինակների ստեղծագործական աշխարհն ու գեղարվեստական մոտեցումները։ Միջոցառումը կազմակերպվել էր Սամցխե-Ջավախքի նկարիչների միության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խթանել մշակութային կյանքը և ներկայացնել տեղի արվեստագետների աշխատանքները լայն հանրությանը։ Ցուցահանդեսի…

Read More