Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ բանակցություններում միայն ուկրաինական կողմը կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները։ Այդ կարծիքը նա հայտնել է Die Zeit թերթի հետ հարցազրույցում։

«Ես խստորեն պահպանում եմ մեկ սկզբունք. ուկրաինացիները, նրանց նախագահը և նրանց բանակցային պատվիրակությունն են բանակցում Ուկրաինայի հարցով: Ուրիշ ոչ ոք: Ուկրաինացիների համար փոխզիջումների գնալն այլ երկրի կառավարության ղեկավարի գործը չէ»,- ընդգծել է Շոլցը:

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ ինքը պատկերացնում է, թե ինչ արդյունք կարող են ունենալ բանակցությունները, սակայն անպատասխանատու է համարում այդ թեմայի հրապարակային շահարկումները։

Հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլերն ընդգծել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիվանագիտական ​​կապեր պահպանելու անհրաժեշտությունը։