Իրանի Մեջլիսի հայ պատգամավորները կոչ են արել ԱԳՆ-ին պաշտպանել արցախահայությանը

Իրանի Մեջլիսի հայ պատգամավորները կոչ են արել ԱԳՆ-ին պաշտպանել արցախահայությանը

Իսլամական խորհրդատվական խորհրդում քրիստոնյա հայերի ներկայացուցիչներ Արա Շավարդյանը և Ռոբերտ Բեգլերյանը նամակ են հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանին՝ Արցախում Ադրբեջանի սադրիչ և անմարդկային գործողությունների վերաբերյալ։

Պատգամավորները, հիշեցնելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Հեղափոխության Գերագույն առաջնորդի ելույթը և ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության կարևորությունը, Իրանի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել ճգնաժամի կարգավորման շրջանակներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը պայթեցրել էր Հայաստանից Արցախի Հանրապետություն գազատարը, ինչի արդյունքում ցուրտ օրերին ողջ հանրապետությունը մնացել էր առանց ջեռուցման։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է գազատարի վերականգնումը, սակայն խաղաղ բնակչության դեմ մշտական ​​սպառնալիքներն ու սադրանքները շարունակվում են։