Հոկտեմբերի 14-ին Պաբրադում գեներալ Սիլվեստրաս Ժուկաուսկասի անվան զորավարժարանում, որը գտնվում է Բելառուսի հետ Լիտվայի սահմանի մոտ, մեկնարկել են Strong Griffin 2024 զորավարժությունները։
Դրանց կմասնակցի ավելի քան 2500 զինվորական ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից, ներգրավված կլինի 250 միավոր տեխնիկա։
Լիտվայի զինված ուժերը հայտնել են, որ ամենամյա զորավարժությունների նպատակն է «Ժիմայտիա» բրիգադի ստորաբաժանումները նախապատրաստել պաշտպանական գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը՝ դաշնակից ստորաբաժանումների հետ համատեղ: