Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրիյ Սիբիհային հաստատել է արտգործնախարարի պաշտոնում, հայտնել են օրենսդիրները:
Սիբիհայի նշանակումը 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայի կառավարության ամենամեծ վերադասավորումների մի մասն է:
Սիբիհան փորձառու դիվանագետ է, մի քանի տարի աշխատել է Զելենսկու գրասենյակում՝ վերահսկելով արտաքին քաղաքականությունը և ռազմավարական գործընկերությունները:
Վերլուծաբանները, սակայն, ոչ մի փոփոխություն չեն ակնկալում Ուկրաինայի արտաքին քաղաքականության մեջ:
Սպասվում է, որ հինգշաբթի խորհրդարանը կնշանակի ևս ութ նոր նախարարի՝ կառավարության վերանայման շրջանակներում:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հրաժարական է տվել: Ուկրաինայի գերագույն ռադան ընդունել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հրաժարականը։