Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է բազկամարտիկ Գագա Գելաշվիլիի հետ և շնորհավորել նրան միջազգային մրցաշարում գրանցած հաջողության կապակցությամբ։
Երիտասարդ մարզիկը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է բազկամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ 85 կգ քաշային կարգում, աջ ձեռքով մրցապայքարում, նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը։
Հանդիպման ընթացքում քաղաքապետը Գագա Գելաշվիլիին հանձնել է շնորհակալագիր՝ բազկամարտի զարգացման գործում ունեցած ներդրման և մանկավարժական գործունեության համար։
Գագա Գելաշվիլիի հաջողությունը ևս մեկ ձեռքբերում է Ախալցխայի մարզական կյանքի համար։
