Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն և Սակրեբուլոյի նախագահ Շմագի Բիձիշվիլին Զարզմայի Աստվածածնի Վերափոխման վանքում մասնակցել են Սուրբ Սերապիոն Զարզմելիի հիշատակին նվիրված տոնական պատարագին։
Պատարագը հոգևորականների մասնակցությամբ մատուցել է Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ, Գերաշնորհ Թեոդորոսը։
Արարողությանը ներկա են եղել նաև Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին, աշխատակազմի ղեկավար Թորնիկե Խմալաձեն, Ադիգենիի քաղաքապետի տեղակալ Սոսո Ռեխվիաշվիլին, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մունիցիպալիտետների ներկայացուցիչներ։
