Զելենսկի. Մենք հարցրինք ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, պատասխան չլսեցինք

Զելենսկի. Մենք հարցրինք ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, պատասխան չլսեցինք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԵՄ առաջնորդներին «կողք կողքի կանգնել Ուկրաինայի հետ և կանգնեցնել ագրեսորին» և «աջակցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությանը»։ Նրա խոսքով, Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Ուկրաինայում, և եթե Պուտինը հիմա պատշաճ պատասխան չստանա, «նա կգնա առաջ»։

«Մենք պետք է անհապաղ խիստ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ կիրառենք ագրեսորի դեմ, անջատենք SWIFT-ից, էմբարգո սահմանենք նավթի և գազի առևտրի վրա, օգնենք բանակին զենքով և զինամթերքով, աջակցենք ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությանը»:

Մեր ժողովուրդը զոհվում է Ուկրաինայի և Եվրոպայի ազատության համար։ Բաց դռան մոտ երկար սպասեցինք։ Մենք հարցրինք ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, ես պատասխան չլսեցի»։
Զելենսկին հավելել է, որ Կիևին այժմ անհրաժեշտ են միջազգային իրավական անվտանգության երաշխիքներ, հստակ եվրոպական հեռանկար և արագ ու կոնկրետ գործողություններ։