Հունգարիան 2024 թվականի գարնանը չինական երեք բանկից փոխառել է 1 միլիարդ եվրո. Politico

Հունգարիան 2024 թվականի գարնանը չինական երեք բանկից փոխառել է 1 միլիարդ եվրո. Politico

Հունգարիան 2024 թվականի գարնանը չինական երեք բանկից փոխառել է 1 միլիարդ եվրո, ինչը դարձել է երկրի պատմության մեջ խոշորագույն վարկը։ Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ մեջբերելով Հունգարիայի պարտքի կառավարման տվյալները։

Նշվում է, որ վարկը վերցվել է Չինաստանի զարգացման բանկից, Չինաստանի արտահանման-ներմուծման բանկից և Չինաստանի բանկից և  պետք է մարվի երեք տարվա ընթացքում: Վարկային համաձայնագիրը թույլ է տալիս ֆինանսավորել ներդրումները ենթակառուցվածքներում և էներգետիկ ոլորտում։

Բուդապեշտը չի հայտարարել գործարքի մասին. դրա մասին պաշտոնապես հայտնի է դարձել կառավարության պարտքային վարչության տվյալների հրապարակումից հետո: Հայտնի է դարձել, որ երկրի պետական պարտքը հասել է մինչև 140 մլրդ եվրոյի և բյուջեի դեֆիցիտի՝ ՀՆԱ-ի 6,7 տոկոսի չափով: