Հնդկաստանը կշարունակի արկեր մատակարարել Ուկրաինային՝ չնայած Ռուսաստանի խնդրանքին. Reuters

Հնդկաստանը կշարունակի արկեր մատակարարել Ուկրաինային՝ չնայած Ռուսաստանի խնդրանքին. Reuters

Հնդկաստանն անտեսել է Ռուսաստանի խնդրանքը՝ դադարեցնել հրետանային արկերի մատակարարումն Ուկրաինային։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ Մոսկվան առնվազն երկու անգամ քննարկել է դա Նյու Դելիի հետ։

«Արկերը Կիևին մատակարարվում են ոչ թե ուղղակիորեն, այլ եվրոպական երկրների, մասնավորապես՝ Չեխիայի և Իտալիայի միջոցով։ Հնարավոր է՝ զինամթերքի արտադրության հնդկական բաղադրիչներն Ուկրաինայում հայտնվեն Իսպանիայի և Սլովենիայի միջոցով: Ուկրաինայի համար արկերի արտադրությանը մասնակցում են նաև հնդկական պետական ձեռնարկությունները»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հնդիկ գործընկերոջը՝ գրում Է Reuters-ը:

Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի ընթացքում մի քանի անգամ բախվել են հրետանային զինամթերքի սուր պակասի։