ՄԱԿ-ի խաղաղապահները կմնան Լիբանանում իրենց դիրքերում. Euronews

ՄԱԿ-ի խաղաղապահները կմնան Լիբանանում իրենց դիրքերում. Euronews

UNIFIL-ի խաղաղապահները Լիբանանում կմնան իրենց դիրքերում, չնայած նրանց վերատեղակայելու՝ Իսրայելի կոչերին՝ Իսրայելի պաշտպանության բանակի և «Հըզբոլլահի» միջև մարտերի ֆոնին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի ղեկավարը՝ հաղորդում է Euronews-ը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկնել է ՄԱԿ-ի խաղաղապահներին ուղղված իր կոչը՝ «ժամանակավորապես լքել ռազմական գործողությունների գոտին»: Նա «բացարձակապես կեղծ» է անվանել մեղադրանքները, թե Իսրայելը դիտավորյալ…

Read More
Վահագն Խաչատուրյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

Վահագն Խաչատուրյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կալիբեկ Կուանիշբաևի անվան Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը: Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման…

Read More
Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհի հատվածները

Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհի հատվածները

ԿԺԴՀ-ն պայթեցրել է իր կողմից Հարավային Կորեա տանող ճանապարհների հատվածները՝ հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։ «Հյուսիսային Կորեան կեսօրին մոտ պայթեցրել է Գյոնգի և Դոնգհե ճանապարհների հատվածները ռազմական սահմանազատման գծից դեպի հյուսիս»,- ասվում է Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեի հայտարարության մեջ: Զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն ու պատասխան գործողությունների պատրաստությունը: Սեուլը դատապարտել…

Read More
Օդային հարձակում Լիբանանի հյուսիսում գտնվող գյուղի վրա. կա ավելի քան 20 զոհ

Օդային հարձակում Լիբանանի հյուսիսում գտնվող գյուղի վրա. կա ավելի քան 20 զոհ

Առնվազն 21 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում Իսրայելի ավիահարվածի հետևանքով՝ հայտնում են իշխանությունները: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ հարձակումը տեղի է ունեցել Այտու գյուղում, որը հիմնականում քրիստոնյաներով է բնակեցված։ Այդ վայրը բավականին հեռու է Բեյրութից և այլ շրջաններից, որտեղ սովորաբար հարձակվում է իսրայելական բանակը՝ գրում է BBC-ն։ Դեպքի վայրից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ հարվածն ամբողջությամբ ավերել է…

Read More
Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Washington Post

Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Washington Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ հարվածելու է իրանական ռազմական օբյեկտներին, ոչ թե նավթային կամ միջուկային՝ գրում է Washington Post-ը։ Ըստ պարբերականի՝ դա ենթադրում է ավելի սահմանափակ պատասխան հարված՝ ուղղված լայնածավալ պատերազմի կանխմանը։ Վերլուծաբանները մտավախություն ունեին, որ հարձակումն իրանական նավթային օբյեկտների վրա կարող է առաջացնել աշխարհում էներգակիրների գնաճ, իսկ…

Read More
ԱԽ քարտուղարը Չեխիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱԽ քարտուղարը Չեխիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, գոհունակությամբ ընդգծել առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր…

Read More
Լոնդոնը չեղարկել է Վրաստանի հետ բանակցությունները. դեսպան Գարեթ Ուորդ

Լոնդոնը չեղարկել է Վրաստանի հետ բանակցությունները. դեսպան Գարեթ Ուորդ

10 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական Wardrop Dialogue-ը, որն ամեն տարի թագավորությունն իրականացնում էր Վրաստանի հետ նախարարների մակարդակով։ Բացի այդ, բրիտանական կողմը չեղարկել է պաշտպանական ոլորտում պատրաստվող բարձր մակարդակի բանակցությունները և կասեցրել կիբերանվտանգության ծրագիրը: Այս մասին InterpressNews առցանց պարբերականին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։ «Մենք…

Read More
Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը. Անի Բադալյան

Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը. Անի Բադալյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Այդ մասին «Լուրերին» հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Read More
Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի պաշտոնակից Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը շնորհավորել է Գաֆարովային պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և նշել, որ խորհրդարանական բարեկամության խմբերն արդեն ձևավորվել են, և ժամանակն է, որ երկու երկրի խորհրդարանները շարժվեն հարաբերությունների խորացման ուղղությամբ: Նա շեշտել է, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է: «Հավատացած ենք, որ Իրանն ու հարևան…

Read More
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպման ժամանակ նախագահ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը կառավարության առաջնահերթություններից է: «Իրանի հետ ռազմավարական համագործակցության ձգտող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Իրաքի հետ համագործակցության ընդլայնման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- ասել է նախագահը և հավելել, որ հարևանների հետ…

Read More
Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. ՀՀ ԱԺ նախագահի ելույթը

Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. ՀՀ ԱԺ նախագահի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: «Տիկի՛ն նախագահ, Պարո՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձևավորման գործում: Հայաստանի համար՝ երկրի,…

Read More
ՀԱՄԱՍ-ը դիմել է ՄԱԿ-ին՝ օգնություն խնդրելով Իսրայելի ագրեսիան դադարեցնելու հարցում

ՀԱՄԱՍ-ը դիմել է ՄԱԿ-ին՝ օգնություն խնդրելով Իսրայելի ագրեսիան դադարեցնելու հարցում

Իսրայելը սկսել է իրականացնել այսպես կոչված «Գեներալների պլանը», որը ենթադրում է Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին վերաբնակեցնել հարավում, հաղորդել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը ՄԱԿ-ին է դիմել՝ խնդրելով օգնել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում։

Read More
ՆԱՏՕ-ի երկրները միջուկային զորավարժություններ են սկսել Արևմտյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ի երկրները միջուկային զորավարժություններ են սկսել Արևմտյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ի երկրները երկուշաբթի սկսել են իրենց ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքը: Երկու շաբաթ տևող զորավարժանքին մասնակցում է ավելի քան 60 կործանիչ, որոնք կարող են կրել ամերիկյան միջուկային զենք։ Նրանք թռչելու են Արևմտյան Եվրոպայի վրայով։ «Միջուկային զսպումը դաշնակիցների անվտանգության հիմնաքարն է»,- ավելի վաղ ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, «Steafast Noon-ը…

Read More
ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության դեմ՝ «Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով»: Երկուշաբթի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները սահմանվում են «Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր փոխանցելու համար»։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքը։ Սև ցուցակում են հայտնվել իրանական երեք ավիաընկերություն և երկու առևտրային կազմակերպություն:…

Read More
Արևմտյան Բալկանները՝ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում.Euronews

Արևմտյան Բալկանները՝ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում.Euronews

Բրյուսելը հատուկ ուշադրություն է դարձնում Արևմտյան Բալկանյան երկրներին, քանի որ այս տարածաշրջանը միաժամանակ գտնվում է Արևմուտքի, Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության տակ, գրում է Euronews-ը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում, ԵՄ-Արևմտյան Բալկանների գագաթնաժողովի շրջանակում, հյուրընկալել է վեց պետության ղեկավարներին։ Բանակցություններին մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ անդամ ինը երկրի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։…

Read More
ԵՄ-ն ընդլայնել է Մոլդովայի ընդդիմության նկատմամբ պատժամիջոցների ցանկը

ԵՄ-ն ընդլայնել է Մոլդովայի ընդդիմության նկատմամբ պատժամիջոցների ցանկը

Երկուշաբթի ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել հինգ անձի և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք պատասխանատու են «Մոլդովայի Հանրապետությունը ապակայունացնող գործողությունների համար»: «ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը Մոլդովայի ժողովրդի օրինական ձգտումներին: Այսօրվա պատժամիջոցների ցուցակները ևս մեկ ներդրում են Մոլդովայի կայունությանը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Միաժամանակ նա մեղադրել է Ռուսաստանին՝ Մոլդովայում իրադրության…

Read More
Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

ԱՄՆ-ի հետ Օմանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը դադարեցվել Է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով: Ներկայիս ճգնաժամը հաղթահարելուց հետո Թեհրանը կորոշի՝ վերադառնալ այդ բանակցություններին, թե ոչ, և եթե այո, ապա ինչպես, հայտնել Է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Այժմ այդ անուղղակի բանակցությունները դադարեցվել են տարածաշրջանում հատուկ իրավիճակի պատճառով։ Մենք ոչ մի հիմք չենք տեսնում երկխոսության համար, քանի…

Read More