Իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի հյուսիսում գտնվող Էյն Յակուբ բնակավայրի շինություններից մեկին, որտեղ բնակվել են լիբանանցի և սիրիացի փախստականներ՝ հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները։ Նախնական տվյալով՝ զոհվել է 30 մարդ։
Լիբանանից էլ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Նավահանգստային Հայֆա քաղաքում հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ:
Միաժամանակ, Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է՝ Լիբանանում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց կա, և այնուհանդերձ «Հըզբոլլահի» դեմ պատերազմը շարունակվելու է: Գեդեոն Սաարը նշել է, որ Ռուսաստանն էլ կարող է դերակատարում ունենալ՝ դադարեցնելով Սիրիայի միջոցով «Հըզբոլլահի» վերազինումը: Շարժումը, սակայն, հայտարարել է, որ զինադադարի մասին որևէ նոր առաջարկ չի ստացել, նախազգուշացրել՝ բավարար պաշարներ ունի երկարաժամկետ պատերազմի համար: