Չինաստանն ու Եվրոպան պետք է միասին դիմակայեն միակողմանի ահաբեկչությանը, ապրիլի 11-ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:
Չինաստանի առաջնորդը կտրուկ է արտահայտվել Միացյալ Նահանգների նոր մաքսային քաղաքականության մասին՝ զգուշացնելով, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում, և որ աշխարհին դեմ գնալը նշանակում է ինքնամեկուսացում։
Սին կոչ է արել Եվրոպային միավորվել այս պայմաններում՝ իրենց շահերը պաշտպանելու համար՝ «կատարելու իրենց միջազգային պարտավորությունները, համատեղ պաշտպանելու տնտեսական գլոբալացման միտումն ու միջազգային առևտրային միջավայրը»,- հաղորդում է РИА Новости-ն։
Միաժամանակ, South China Morning Post-ը գրում է, որ Չինաստանի առաջնորդը պետական այցերի շրջանակներում կայցելի Վիետնամ, Կամբոջա և Մալայզիա։
Չինաստանի առաջնորդի հայտարարությունը հաջորդել է աշխարհի ավելի քան հիսուն երկրից, այդ թվում՝ ՉԺՀ-ից և Եվրոպայից ներդրումների համար հսկայական մաքսատուրքեր սահմանելու մասին Վաշինգտոնի հայտարարությանը: Մասնավորապես, ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների համար մաքսատուրքերը հասել են 145%-ի։