Ամստերդամում բերման է ենթարկվել մոտ 300 պաղեստինամետ ցուցարար

Ամստերդամում բերման է ենթարկվել մոտ 300 պաղեստինամետ ցուցարար

Նիդերլանդներում հակաիսրայելական կրքերը չեն հանդարտվում: Ամստերդամում իսրայելական «Մաքքաբի» ակումբի երկրպագուների վրա հարձակումից մոտ մեկ շաբաթ անց կրկին հարյուրավոր մարդիկ են հավաքվել մայրաքաղաքի Դամ հրապարակում՝ խախտելով քաղաքային իշխանությունների՝ զանգվածային հավաքների արգելքը: Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է մոտ 300 պաղեստինամետ ցուցարարի, ովքեր չեն ենթարկվել ցրվելու պահանջին:

Ամստերդամից հետո իսրայելցի ֆուտբոլիստներին պատրաստվում է ընդունել Փարիզը:  Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականների հանդիպումը կայանալու է իրավապահների բնորոշմամբ «բարձր ռիսկային» պայմաններում։ Խաղի նախօրեին Փարիզում զանգվածային ցույց է տեղի ունեցել՝ ի նշան բողոքի գալա միջոցառման, որը կազմակերպել էր ծայրահեղ աջ Israel Forever ասոցիացիան՝ իսրայելական բանակի համար միջոցներ հավաքելու նպատակով։

Ցույցը կազմակերպել էին պաղեստինամետ խմբավորումները և արմատական ​​ձախակողմյան ուժերը, շարժման ժամանակ լուրջ բախումներ չեն եղել, թեև վնասվել են խանութների մի քանի ցուցափեղկեր։ Իսրայելի հետ խաղին նախորդող օրերին Փարիզում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, կարգը պահպանելու համար մոբիլիզացվել է 4000 ոստիկան։