Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով


Վաշինգտոնը պետք է քայլ անի Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` համոզված է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով»՝ հաշվի առնելով երկրի իրողություններն ու ազգային շահերը»,- ասել է փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով՝ Մոսկվան խափանել է Ջո Բայդենի գլխավորությամբ ամերիկյան նախկին վարչակազմի` Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու ծրագրերը։

«Այդ կուրսի ձախողման և վարչակազմի փոփոխության ֆոնին երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջին քայլը, նկատի ունենալով բանակցություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու իրավահավասարության սկզբունքների վրա, պետք է կատարի Միացյալ Նահանգները»,- ասել է Ռյաբկովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրուցելու մտադրության մասին։ Պուտինը իր հերթին հայտնել է հանդիպման պատրաստակամության մասին։ «Լավ կլինի, որ մենք հանդիպենք՝ հիմք ընդունելով այսօրվա իրողությունները, հանգիստ զրուցենք բոլոր այն ոլորտների շուրջ, որոնք հետաքրքրում են և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Ռուսաստանին»,- ասել է ՌԴ նախագահը։