Բեռլինը հրահանգել է փակել Գերմանիայում Իրանի բոլոր հյուպատոսությունները

Բեռլինը հրահանգել է փակել Գերմանիայում Իրանի բոլոր հյուպատոսությունները

Գերմանական իշխանությունները հրահանգել են փակել Գերմանիայում Իրանի հյուպատոսությունները Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում՝ հաղորդել է Associated Press-ը: Գործակալությունը նշել է, որ Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը միայն դեսպանատուն կունենա Բեռլինում։

Գերմանիան համապատասխան որոշում է կայացրել՝ ի պատասխան Իրանում Ջամշիդ Շարմահդին մահապատժի ենթարկելու, որը Գերմանիայի և Իրանի քաղաքացիություն ուներ։

Բեռլինում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոք են հայտնել Շարմահդի մահապատժի կապակցությամբ։ Իրանում Գերմանիայի դեսպան Մարկուս Պոտցելը Բեռլինի կոշտ դիրքորոշումն է արտահայտել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, որից հետո ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Պոտցելին հետ է կանչել հայրենիք՝ խորհրդակցությունների։