ԱՄՆ-ն հայտարարել է Եմենի Ռաս Իսա նավահանգստի ոչնչացման մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Եմենի Ռաս Իսա նավահանգստի ոչնչացման մասին


Ամերիկյան ուժերը ոչնչացրել են Եմենի Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում էր հութիների վերահսկողության տակ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ դրա ոչնչացման նպատակն է եղել նրանց տնտեսական ու ռազմական ներուժը խաթարելը։

Նավահանգիստը, որը նաև նավթային լցանավեր է ընդունել, օգնել է Եմենի հութի ապստամբներին ապահովել իրենց տնտեսական ու ռազմական շահերը:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տեղեկագրի մեջ ընդգծվում է, որ Ռաս Իսա նավահանգստի վրա ամերիկյան հարվածները «նպատակ չունեին վնասել Եմենի ժողովրդին, որը իրավացիորեն ցանկանում է թոթափել հութիների լուծը և ապրել խաղաղության մեջ»։

Միևնույն ժամանակ, Եմենի ապստամբները հայտարարել են, որ նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է 58 մարդ, վիրավորվել 126-ը։