ԱՄՆ պաշտպանական բյուջեն կհասցվի 1 տրիլիոն դոլարի. Թրամփ

ԱՄՆ պաշտպանական բյուջեն կհասցվի 1 տրիլիոն դոլարի. Թրամփ


Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն կհասցվի 1 տրիլիոն դոլարի: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ սա ռեկորդային ցուցանիշ է և առաջինը պատմության մեջ:
 
«Պետք է ուժեղ լինենք, շուրջբոլորը շատ վատ ուժեր կան»,- մտահոգություն է հայտնել Թրամփը։ Նա, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք այդ գումարը նախատեսված է միայն Պենտագոնի՞ համար, թե՞ ընդգրկում է ազգային պաշտպանության ամբողջ բյուջեն:
 
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իր հերթին նշել է, որ Թրամփը շատ արագ վերակառուցում է ամերիկյան բանակը:
 
Politico-ն անակնկալ է որակել Թրամփի և Հեգսեթի հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ դաշնային բյուջեն հրապարակվելու է մայիսին։