ԱՄՆ պետքարտուղարությունը լրացուցիչ սահմանափակումներ է կիրառել Վրաստանում «ժողովրդավարության խաթարողների» դեմ

ԱՄՆ պետքարտուղարությունը լրացուցիչ սահմանափակումներ է կիրառել Վրաստանում «ժողովրդավարության խաթարողների» դեմ

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է լրացուցիչ սահմանափակումների մասին, որոնցով արգելվում է վիզաների տրամադրումն այն անձանց, որոնք «պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար կամ դրա մեղսակիցն են»՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Սահմանափակումները վերաբերում են մոտ քսան մարդու, այդ թվում՝ Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամների, իրավապահ մարմինների ու անվտանգության ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև մասնավոր անձանց:

«Մենք լրացուցիչ միջոցներ ենք նախապատրաստում, այդ թվում՝ պատժամիջոցներ, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր խաթարում են ժողովրդավարությունը Վրաստանում։ Վրաստանի ժողովրդի հետ միասին՝ մենք ցանկանում ենք տեսնել ուժեղ, բարգավաճ և ժողովրդավարական Վրաստան, որն ամուր ինտեգրված է Եվրատլանտյան հանրակցությանը»,- նշված է հայտարարության մեջ: