Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները


Դամասկոսի օդանավակայանը միջազգային չվերթները կվերսկսի հունվարի 7-ից՝ հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Ահմադ Ալ Սալիբին։

Սիրիայում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրում ժամանակավորապես փակվել են օդանավակայանները։ Դեկտեմբերի 13-ին Դամասկոսում և Հալեպում վերսկսել են արտասահմանյան ինքնաթիռների թռիչքները միայն հատուկ թույլտվությամբ: