ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան


Ուրբաթ՝ ապրիլի 11-ին, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դա կլինի Ուիթքոֆ-Պուտին երրորդ հանդիպումը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ Ուկրաինայի կարգավորման նախաձեռնություններով:

ԶԼՄ-ները որևէ մանրամասն չեն տրամադրել Ուիթքոֆի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին, միաժամանակ չեն բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը: Թրամփը դժգոհ է Ուկրաինայի պատերազմի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունից, նրան «զայրացրել» են Պուտինի մեկնաբանությունները Ուկրաինայի վերաբերյալ, գրում է DW-ն։

Ակնկալվում է, որ եթե մինչև այս ամսվա վերջ հրադադարի մասին համաձայնագիր չլինի, Թրամփը հրամանագրով լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ կամ էլ կդիմի Կոնգրեսին՝ նոր պատժամիջոցների մասին օրենքներ ընդունելու խնդրանքով: