Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այսօր առանձին հանդիպում ծրագրված չէ, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում աշխատանքներ են տարվում վարչապետների ծրագրով»,- նշել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։