Վրաստանի նախագահը ապրիլի 15-16-ը առաջին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում։ Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, այցի շրջանակներում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԳ փոխնախար Լաշա Դարսալիան և խորհրդարանի անդամներ։