Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի ենթադրի Ուկրաինայի կապիտուլյացիա. Մակրոն

Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի ենթադրի Ուկրաինայի կապիտուլյացիա. Մակրոն


Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի ենթադրի Ուկրաինայի կապիտուլյացիա կամ հրադադար՝ առանց երաշխիքների։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք այնպիսի խաղաղություն ենք ուզում, որը պայմաններ է ապահովում Ուկրաինայի երկարաժամկետ ինքնիշխանության համար։ Այնպիսի խաղաղություն, որով մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր հավաքական անվտանգության համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Ավելի վաղ Էմանուել Մակրոնին Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նախ անհրաժեշտ է համաձայնության գալ զինադադարի, ապա՝ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը պետք է ներառի անվտանգության երաշխիքներ: Մակրոնի խոսքով՝ դրանց ապահովման գործում Եվրոպան պետք է իր դերը խաղա: Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, որը կարող է ներառել նաև զորքերի ուղարկում, բայց դրանք այնտեղ կլինեին խաղաղությունը պահպանելու համար»,- ասել է Մակրոնը: