Ռուսական ռազմակայանները կպահպանվեն, եթե դա բխի Դամասկոսի շահերից. Սիրիայի ՊՆ

Ռուսական ռազմակայանները կպահպանվեն, եթե դա բխի Դամասկոսի շահերից. Սիրիայի ՊՆ


Սիրիայի տարածքում կպահպանվեն Տարտուսի և Խմեյմիմի ռուսական ռազմակայանները, եթե դա բխի Դամասկոսի շահերից՝ հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Սիրիայի նոր ղեկավարության հարաբերությունները «զգալիորեն բարելավվել են», քանի որ «քաղաքականության մեջ հավերժական թշնամիներ չեն լինում»:

Միևնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս մտադիր չեն խզել Լաթաքիայում և Տարտուսում ռուս զինվորականների տեղակայման մասին համաձայնագրերը: Այդ առնչությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ, այդ թվում՝ Տարտուսում ռազմակայանի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությունների շուրջ: