Դանիան հնարավոր է համարել պաշտպանական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիան պաշտպանելու համար

Դանիան հնարավոր է համարել պաշտպանական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիան պաշտպանելու համար


Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը խոստովանել է, որ իր երկիրը կարող է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ Գրենլանդիան պաշտպանելու, բայց ոչ կղզին վաճառելու հարցում։ Նա ընդգծել է, որ «Գրենլանդիան չի վաճառվում»։

Վարչապետի խոսքով՝ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Դանիան կցանկանային մեծացնել իրենց ներկայությունը կղզում, և Ֆրեդերիկսենը դա հնարավոր է համարում։

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Դանիային հրաժարվել Գրենլանդիայից՝ հօգուտ ԱՄՆ-ի։ Նրա կարծիքով՝ դա է պահանջում Ամերիկայի ազգային շահերի պաշտպանությունը։ Թրամփը նաև հրապարակավ չի բացառել կղզին ամերիկյան վերահսկողության  տակ վերցնելու համար ռազմական ուժ օգտագործելու տարբերակը։

Անցյալ շաբաթ Դանիայի կառավարությունը հայտարարել է Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում ռազմական ներկայությունն ուժեղացնելու մտադրության մասին՝ Գրենլանդիայի շրջակա ջրերի համար երեք նոր նավ, հեռահար անօդաչու թռչող սարքեր և գրեթե 2 միլիարդ եվրո արժողությամբ արբանյակներ գնելու միջոցով: