Իսրայելի ԱԳ նախարարը կմեկնի Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած անկարգությունների ֆոնին

Իսրայելի ԱԳ նախարարը կմեկնի Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած անկարգությունների ֆոնին

Նիդերլանդներում 62 մարդ է ձերբակալվել իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակման գործով: Հայտնի է տասնյակ տուժածների մասին, ևս վեց իսրայելցի համարվում է անհետ կորած:

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» միջև ՈՒԵՖԱ-ի Լիգայի ֆուտբոլային խաղից հետո Ամստերդամում անկարգություններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի դրոշներով և դիմակներով անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել իսրայելցի երկրպագուներին: Որոշ աղբյուրներ էլ հայտնել են, որ անկարգությունները սկսել են հենց իսրայելական թիմի երկրպագուները: