Իսրայելը կարողացել է վնաս հասցնել Իրանի պաշտպանական ներուժին և հրթիռային արտադրությանը։ Նման համոզմունք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Վերջինս նշել է, թե իսլամական հանրապետությանն ուղղված իսրայելական հարվածը «եղել է հզոր» և «հասել է բոլոր նպատակներին»։
«Մենք հզոր հարված ենք հասցրել Իրանի պաշտպանական կարողություններին և մեզ թիրախավորող հրթիռների արադրության հնարավորություններին: Դա եղել է ճշգրիտ և հզոր հարված, այն հասել է բոլոր նպատակներին»,- ասել է Նեթանյահուն։