Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել Ֆրանսուա Բայրուն

Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել Ֆրանսուա Բայրուն

Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել «Ժողովրդավարական շարժում» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն: Այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատից:

1993-1997 թվականներին Բայրուն եղել է կրթության նախարար։ 2017 թվականին կարճ ժամանակով գլխավորել է արդարադատության նախարարությունը։ Առաջադրվել է որպես թեկնածու 2002, 2007 և 2012 թվականների նախագահի ընտրություններում։

Նրա կուսակցությունը մաս է կազմում «Միասին» քաղաքական կոալիցիային։