Եգիպտոսի Գիզայի նահանգում վառելիք տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել և բռնկվել: Առնվազն 31 մարդ զոհվել է, քսանից ավելին՝ վիրավորվել:
Հրդեհի հետևանքով նաև շուրջ երեք տասնյակ ավտոմեքենա և մոտեցիկլետ է այրվել:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին համապատասխան իշխանություններին կոչ է արել աջակցություն տրամադրել վիրավորներին և զոհերի ընտանիքներին:
Վթարի հանգամանքները հետաքննվում են:
