Ադիգենիի դպրոցականները մրցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում

Ադիգենիի դպրոցականները մրցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կազմակերպմամբ Ադիգենի  երիտասարդական կենտրոնում անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը։

Մրցույթին մասնակցել են մունիցիպալիտետի հանրային դպրոցների IX–XI դասարանների աշակերտներից կազմված յոթ թիմ՝ «Էրուդիտներ»՝ Արալիի հանրային դպրոց,«Մոխե»՝ Մոխեի հանրային դպրոց, «Պարադոքս»՝ Ուդեի թիվ 2 հանրային դպրոց, «Բրավո»՝ Մլաշեի հանրային դպրոց, «Անսասան»՝ Լելովանի հանրային դպրոց, «Լոտուս»՝ Բոլաջուրի հանրային դպրոց, «Տրիումֆ»՝ Ադիգենի ավանի հանրային դպրոց։

Հինգ հոգուց բաղկացած թիմերը խաղի յուրաքանչյուր փուլում պատասխանել են 17, իսկ եզրափակիչ փուլում՝ 15 հարցի։

Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է «Պարադոքս» թիմը, իսկ երկրորդ տեղը՝ «Լոտուսը»։

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվել են գավաթներ և հավաստագրեր, իսկ խաղի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով։