Ախալքալաքի սակրեբուլոն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը և քննարկել առաջիկա բյուջեն

Ախալքալաքի սակրեբուլոն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը և քննարկել առաջիկա բյուջեն

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեի և Մկրտիչ Մղդեսյանի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին, մասնակցել է սակրեբուլոյում կայացած 2026 թվականի ամփոփիչ նիստին։

Նիստը վարել է սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, որը ներկաներին ներկայացրել է մունիցիպալիտետում 2026 թվականի ընթացքում իրականացված գործունեության հաշվետվությունը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել սակրեբուլոյի աշխատանքներին, անցկացված նիստերին, խմբակցությունների և հանձնաժողովների գործունեությանը, ընդունված որոշումներին, ինչպես նաև մունիցիպալիտետում իրականացված կարևոր ենթակառուցվածքային ծրագրերին։

Նիստի ընթացքում Մելքոն Մակարյանը և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները ծանոթացել են ներկայացված հաշվետվությանը և քննարկել 2027 թվականի համայնքային բյուջեն։

Հանդիպմանը ներկա են եղել նաև քաղաքապետարանի ոչ առևտրային իրավաբանական անձանց ղեկավարները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև շահագրգիռ քաղաքացիներ։