ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ փնտրելու վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի եվրոպական ուժեղ թիմի մասնակցությամբ: Այս մասին ԵՀ նախագահը հայտարարել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և պաշտպանել եվրոպական շահերը: Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ Եվրամիությունն առաջընթացը կգնահատի Ռուսաստանի գործողությունների, այլ ոչ թե նրա խոսքերի հիման վրա:

«Ինչպես քննարկվել է անցյալ շաբաթ «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման ժամանակ, Ռուսաստանը պետք է համաձայնի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ձմեռային հրաադադարին և կրակի դադարեցմանը Սև ծովում սննդի ազատ արտահանումն ապահովելու համար», — հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը և հիշեցրել, որ Ուկրաինայի ժողովուրդն ամենից շատ ձգտում է խաղաղության։