Փհենյանը վտարում է Շվեյցարիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցչին

Փհենյանը վտարում է Շվեյցարիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցչին


Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական ​​առաքելության ներկայացուցչին հայտարարել է անցանկալի անձ և պահանջել , որ նա լքի երկիրը 48 ժամվա ընթացքում, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի Եվրոպայի վարչության ղեկավար Պակ Հյոն-սուն կանչել է Շվեյցարիայի դիվանագիտական ​​առաքելության ներկայացուցիչ Աստիե Սիլվենին և նրան նոտա հանձնել՝ պահանջելով փակել ներկայացուցչությունն ու լքել հանրապետությունը:

Որոշումը կայացվել է Շվեյցարիայի կողմից «Սոնգդովոն» միջազգային մանկական ճամբարը պատժամիջոցների ցանկում ներառելու պատճառով: Այն գտնվում է Ճապոնական ծովի ափին՝ Վոնսան քաղաքում։ Այնտեղ բնակվում են տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած երեխաներ, և 2026 թվականի մայիսից ի վեր Մեծ Բրիտանիայի, 2026 թվականի սեպտեմբերից ի վեր՝ ԵՄ-ի, իսկ 2026 թվականի նոյեմբերից ի վեր՝ Շվեյցարիայի կողմից պատժամիջոցների տակ է։ Փհենյանն այդ քայլը համարել է բացահայտ թշնամական գործողություն: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ անընդունելի են այն գործողությունները, որոնք խախտում են հանրապետության ինքնիշխան իրավունքներն ու քաղաքացիների շահերը:

Շվեյցարիայի դիվանագիտական ​​առաքելությունը վերջերս է վերսկսել գործունեությունը Փհենյանում՝ ավելի քան վեց տարվա ընդմիջումից հետո: Այն գտնվում է Պեկինում Շվեյցարիայի դեսպանատան իրավասության ներքո: Ներկայացուցչության պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի ԿԺԴՀ այցի ժամանակ: