Լուկաշենկոն հնարավոր է համարում ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բելառուսից

Լուկաշենկոն հնարավոր է համարում ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բելառուսից


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել հանրապետությունից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը։

«Ամենակարևորն այն է, որ դա նպաստի Ուկրաինայում կարգավորմանը, որպեսզի մարդիկ չմահանան, և Եվրոպայում կայունություն լինի։ Քանի որ մենք Եվրոպայի աշխարհագրական կենտրոնն ենք, մենք չափազանց շահագրգռված ենք խաղաղությամբ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Le Point-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետությունը չի կարող քննարկվել առանց եվրոպացիների մասնակցության, և Կրեմլը հասկանում է դա։

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ բանակցությունների արդյունքը կհանգեցնի այնպիսի լուծման, որին կհամաձայնեն և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան։