Ադիգենիի բարձրալեռնային գյուղերի ճանապարհները մաքրվել են ձյունից

Ադիգենիի բարձրալեռնային գյուղերի ճանապարհները մաքրվել են ձյունից

Ադիգենիի մունիցիպալիտետի բարձրալեռնային բնակավայրերից Մոխիի, Դերցելիի և Զեդուբանի վարչական միավորների կազմում ընդգրկված գյուղերի ավտոճանապարհները մաքրվել են ձյան ծածկույթից։

Բնակչության անվտանգ և անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով մոբիլիզացվել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները և մի քանի միավոր հատուկ տեխնիկա։